
Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և տնտեսական կապերի ամրապնդման հետագա քայլերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հավելում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային հարցերը և փոխգործակցությունը՝ եվրասիական տարածաշրջանի ինտեգրացիոն միավորումներում։
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախապատրաստվում է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը։ Ավելի ուշ, պարզ դարձավ, որ այն կկայանա հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում։
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Մեկնաբանել