
Գրանցվել է կորոնավիրուսի 1217 նոր դեպք. մահացել է 28 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1217-ով՝ ընդհանուր կազմելով 275 077: Նախօրեին կատարվել է 8497 թեստավորում (ընդհանուր՝ 1 827 100): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 28 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 5646 է:
Առողջացել է ևս 521 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 250 576-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1231 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել