HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյան. «Իմ երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 12-ին Հռոմում մասնակցել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Elettronica Group»-ը պաշտպանության, կիբերանվտանգության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար ընկերություններից է: Ընկերությունը մեծ ռեսուրսներ է օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր իրականացնելու համար և գրասենյակներ ունի աշխարհի տարբեր կետերում:

Նախագահ Արմեն Սարգսյանը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է «Elettronica Group» -ի հետ կիբերանվտանգության, մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտներում փոխգործակցությամբ: Ընդգծելով, որ նշված ոլորտներում մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի, Հայաստանի նախագահն ասել է, որ իր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն ու Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրունո լե Մերը:

«Elettronica Group»-ի 70-րդ տարեդարձի հանդիսությանը ներկա են եղել Իտալիայի պաշտպանության նախարար Կլաուդիո Գրացիանոն, տնտեսական զարգացման նախարար Ջանկարլո Ջորջետին, Եվրամիության ռազմական հանձնաժողովի նախարար Դեյվիդ Պետրայուսը, Իտալական կիբերանվտանգության գործակալության տնօրեն Ռոբերտո Բալդոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter