HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը կշարունակի մասնակիորեն սուբսիդավորել աշնանացան ցորենի սերմերի գինը

Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի նիստում վերաբաշխում կատարեց պետական բյուջեում և 329 մլն դրամ որոշեց հատկացնել աշնանացան ցորենի սերմացուի գնի սուբսիդավորման ծրագրին։ Նախատեսվում է 1 կգ աշնանացան ցերնի սերմի համար սուբսիդավորել սահմանված գնի 70 դրամը։

Հիշեցնենք, որ ձեռք բերվող ցորենի սերմացուի գնի մասնակի սուբսիդավորման ծրագիրը Կառավարությունը հաստատել էր նախորդ տարի։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ եթե սովորական բերքի ժամանակ միջինում 1,8 տոննա բերքատվություն կա, ապա բարձրորակ սերմերի պարագայում բերքատվությունն ավելի քան 3 տոննա է։

«Այս ծրագրով քաղաքացուն ասում ենք, եթե դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն առնելու և այն որպես սերմ օգտագործելու համար, մենք այդ գումարին լրացուցիչ ավելացնում ենք էնքան, որպեսզի կարողանաք լիցենզավորված սերմ գնել»,- քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ սա ժամանակավոր ծրագիր է։

«Փորձում ենք աջակցել գյուղացիական տնտեսություններին, որ իրենք սեփական օրինակով տեսնեն, թե մի քանի ավել դրամ ծախսելը գործնականում ինչքան ավել եկամուտներ կարող է բերել»,- ասաց վարչապետը։

Կառավարությունն այս ծրագրով ակնկալում է Հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացում՝ մինչև 30%, և ծրագրի շրջանակում 2021 թվականին շուրջ 13,4 հազ. հա աշնանացան ցորենի ցանքի իրականացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter