
Սյունիքի մարզի Ճակատեն գյուղում ԱԱԾ-ին հողամաս կհատկացվի
Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղում գտնվող 1.135 հա մակերեսով հողամասը կամրացվի Ազգային անվտանգության ծառայությանը։ Որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով։
Ըստ գործադրի հիմնավորման՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր։
Հիշեցնենք, որ մինչ այս Կառավարության որոշումներով ԱԱԾ-ին հողամասեր էին հատկացվել նաև Կապանում և Գորիսում, ինչպես նաև՝ Որոտանում և Ագարակում։
Լուսանկարը՝ visitkapan.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել