
Կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք է հաստատվել, մահացել է 38 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք, ընդհանուր՝ 278 431 դեպք, որոնցից 252 211-ն` առողջացած, 5713-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 275 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 855 238 թեստավորում: Երեկ կատարվել է 15 616 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 881 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 38 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1232 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել