
Գյումրիում ընտրացուցակներում մահացած մարդիկ կան
Գյումրու 31/6 ընտրատեղամասում քաղաքացին նկատեց, որ քաղաքացիների ընտրական ցուցակներում կա նաև իր մահացած մոր անունը։ Հանձնաժողովի նախագահ Սամվել Ոսկանյանն ասաց, որ իրենք ցուցակների հետ կապ չունեն, իրենց պարտականությունն է հետևել, որ որևէ մեկը չստորագրի մեկ ուրիշի անվան փոխարեն։
«Տատս ու պապս արդեն 35 տարի է՝ մահացել են, բայց անունները դեռ ցուցակներում են»,- ասում է հանձնաժողովի նախագահը։
Հանձնաժողովի մեկ այլ անդամ նույնպես հավաստիացրեց, որ իր մահացած բարեկամի անունը կա ընտրացուցակում։
Այս ընտրատեղամասում գրանցված 1365 գրանցված ընտրողից 13:00-ի դրությամբ ընտրել է մոտ 12%-ը 160 քաղաքացի։
Ընտրողներից երկուսին առանց նախապես գրանցվելու օգնեցին տեղամասում գտնվող այլ անձինք, նրանցից մեկը գրանցվեց ավարտելուց հետո, իսկ մյուսը՝ հեռացավ։
Տեղամասում դիտորդներ չկան, կան միայն վեց վստահված անձինք։
Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր ավագանու ընտրություններ են։
Մեկնաբանել