28-ամյա Արփինե Հովհաննիսյանը ընտանիքը՝ ամուսինը, 7 երեխաները, ամուսնու եղբայրը, նրա կինը, սկեսուրը և մայրը տեղահանվել են Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից։
«Բլոկադա» թիմի վեջին խաղը Ասկերանում սեպտեմբերի 19-ին էր։ Ալեքսը հիշում է, որ հրետակոծությունը երբ սկսել է, իրենք դաշտում խաղում էին, հետո պատսպարվել են հանդերձարանում, երբ տեսել են, որ կրակը չի դադարում մեքենա են գտել ու գնացել ապաստարան։
Իսրայել-Պաղեստինում ընթացող պատերազմի մասին «Հետքը» զրուցել է հանրային կարծիքի մասնագետ, ռազմավարական և քաղաքական խորհրդատու, ազգությամբ հրեա Դալյա Սքանդլինի (Dahlia Scheindlin) հետ։
Իսրայելում և Պաղեստինում հոգևոր ծառայություն իրականացնող Հրայր սարկավագ Լալայանի հետ «Հետքը» հոկտեմբերի 9-ին հեռախոսակապով խոսել է պատերազմական իրադրության մեջ գտնվող հայ համայնքի մասին։
«Կռիվը որ սկսել ա մենք տնից անգամ մի լուցկի չենք վերցրել, խոխեքի շորերը չենք վերցրել։ Մի կերպ եկանք հասանք էստեղ, հիմա տեսնենք կարենալու ենք հարմարվենք ապրենք էստեղ, թե չէ»,-ասում է Զինա Գևորգյանը։
Արցախցիներն ասում են, որ իրենց տներ են առաջարկում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, սակայն իրենք չեն ուզում կատարվածից հետո նորից սահմանին ապրել։
Տեղահանվածները պատմում են, որ Ստեփանակերտից մինչև Կոռնիձոր հասել են 24 ժամում․ պատճառը խցանումն է, որը սկսվում է դեռ Ստեփանակերտից։
Հավաքված բուժաշխատողները միջազգային կառույցից պահանջում էին ապահովել այս պահին Արցախում գտնվող վիրավորների տեղափոխումը Հայաստան՝ պատշաճ բուժօգնություն ստանալու համար։
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են միանալ շարժմանը կարող են գրել, Հայկական սուվերենության շարժման սոցցացային և տելեգրամյան էջերին՝ նշելով անունը և մասնագիտությունը։ Հավաքագրման փուլից հետո ավելի մանրամասն կքննարկվի հետագա գործողությունների պլանը։
Անի Բալայանը լուսանկարիչ է։ Արցախի շրջափակման ութ ամիսների ընթացքում նա վավերագրել է Արցախում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները և մարդկանց առօրյան։
Յուքոմից տեղեկացնում են, որ խնդիրը բացառապես իրենց տեխնիկական խնդիրն է եղել և ոչ մի կապ չունի թուրքական կողմի հետ և եթե մասնավոր դեպքեր լինեն, որ մարդիկ տուժել են ռոումինգից, ընկերությունը պատրաստ է դրանք քննարկել բաժանորդների հետ։
Վերջին հինգ տարիների ընթացքում այս տարի առաջին անգամ է, որ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի բակալավրիատի դիմորդների թիվը գերազանցում է սահմանված տեղերի թվին։
Որոտանը տարիների ընթացքում շարունակում է մնալ Սիսիանի միակ կոյուղատարը։ Երեք տարբեր տեղերից գետ են լցվում քաղաքի կենցաղային և արտադրական կեղտաջրերը։
Այսօր Լուիս Մորենո Օքամփոն Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է նախագահին, որ յոթ օրվա ընթացքում զեկույց կպատրաստի այս թեմայով։
«Մեկ ձուն 300 դրամ են վաճառում, մի կիլոգրամ լոլիկը 2800 դրամ է, վարունգ՝ 1800, պանրի գինը 4-5 հազար է դարձել, բայց էնպես չի, որ ուզենաս առնել, հեշտ ու հանգիստ կկարողանաս գնալ խանութ, վերցնել», - ասում է Մագդան։
ՀՀ զինված ուժերի գործառույթը Հայաստանի սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովելն է։
Մասիս քաղաքի կենտրոնական մանկապարտեզներից մեկի դիմաց կուտակվել և ճահճի է վերածվել բնակիչների տներից հոսող կոյուղաջրերը։ Թվում է՝ ավելի հեշտ կլինի թե՛ մանկապարտեզը, թե՛ ամբողջ քաղաքը տանել մեկ այլ տեղում կառուցել, քան լուծել Մասիսի կոյուղաջրերի հարցը։
Տուժողը մտավախություն ունի, որ Աշոտ Կոստանյանը հնարավոր է կարողանա ազդել գործի ընթացքի վրա՝ հաշվի առնելով ավելի վաղ նրա խոսքերը, որ դատական համակարգում կապեր ունի և կարող է օգնել Մարիաննային դատական գործերը իր օգտին լուծելու համար։
Ուսուցչի խոսքերով՝ շրջափակմանը գյուղում ավելի հեշտ է դիմադրել․ բանջարեղենն ամբողջությամբ իրենք են աճեցնում, կարիք չկա սպասելու, թե երբ խանութը կարտոֆիլ կստանա, որ մեկ-երկու կիլոգրամ գնեն։
Հուսեյն Ախունդովը մեղադրվում է Հայաստանի տարածքն ապօրինի հատելու, ապրիլի 12-ին Շղարշիկ գյուղում «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ և էլի այլ հանցանքներ կատարելու մեջ։
Տուժող կողմի ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ հաջորդ նիստի օրը նշանակվել է հունիսի 21-ին։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ դա լինի եզրափակիչ նիստը, քանի որ մեղադրյալն այս նիստի ժամանակ արդեն իսկ ընդունել է իր մեղքը։
Տուժող կողմի ներկայացուցչի միջնորդությամբ՝ նիստին մասնակցում են նաև սպանված Հայրապետ Մելիքսեթյանի ընտանիքի անդամները՝ զավակները, քույրերը։
Գլխավոր դատախազության պատասխան նամակում չի մասնավորեցվում, թե որ իրավասու մարմնի մասին է խոսքը։
44-օրյա պատերազմի 7-րդ օրը Ջաբրայիլից վիրավոր վիճակում եկա մեր գյուղ՝ Տեղ։ Տղորանցը հավաքեցի ասեցի վիճակը վատ է, դիրքեր վերցնելով` թշնամին առաջ է գալիս, էսպես, որ շարունակվի կարող է վաղը մյուս օր հասնեն գյուղամեջ․ Գագիկ Էլազյան
Մեր հանդիպման ժամանակ (2023 թ., մարտ), Տեղ համայնքի սահմանը ձգվում էր արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի երկայնքով՝ Կոռնիձորից Սև լիճ, հակառակորդի և հայկական դիրքերի միջև հեռավորությունը 3-ից 150 մ է։
Մուշեղը մեկն է տասնյակ այն ՀՀ քաղաքացիներից, որոնց տվյալներն օգտագործվել են Եվրոպական մի շարք երկրներում ընկերություններ գրանցելու և բանկային հաշվեհամարներ բացելու համար:
«Էդ պահին խանութում էի, երբ զանգեցին, արդեն հասկացա, որ տղայիս գտել են, բարձր ճչացի՝ երեխուս գտել են։ Խանութում բոլորը կարծեցին, թե ողջ ա»,-հիշում է Համեստ Վարդանյանը։
Նախագծերը ավագանու Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստացել են դրական եզրակացություն և 35, 37, 43 կողմ ձայներով ընդունվել են։
Ըստ առաջարկվող նախագծի՝ պետք է տեղի ունենա հաստիքների օպտիմալացմում, կավելանան նոր պաշտոններ, ինչը հնարավորություն կտա իրականացնել ավելի արդյունավետ կառավարում:
75 օր հեծանիվով ճամփորդելուց հետո նորվեգացի զույգը Ծաղկաձորի գրողների միության հանգստյան տանն է։ նրանք ճամփորդությունը սկսել են 2022 թ․-ի սեպտեմբերի 1-ին Նորվեգիայի հյուսիսում գտնվող Համերֆեսթ քաղաքից և Հայաստան է հասել նոյեմբերի 14-ին։
Դավիթ Բաբայանն ասաց, որ ակնկալում են, որ Եվրոպական միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի գործողություններին, քանի որ տեղի ունեցողը իսկապես հումանիտար աղետ է։
«32-ից ընդամենը երկու հոգու աճյունն էր ճանաչելի, որից մեկը Հենդինս էր։ Դեմքին ոչ մի վնասվածք չկար, նույն Հենդս էր՝ նուրբ, սիրուն դիմագծերով»,-ասում է հայրը։
Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիներին նկարահանված բնապահպանական լավագույն 30 ֆիլմերն՝ աշխարհի տարբեր անկյուններից։
«Ասեցին Ազատը վիրավորվել ա, միանգամից գնացի Վարդենիս, ճանապարհի կեսն էի հասել, զանգեցին, ասեցին՝ իմաստ չկա գաս, Ազատը զոհվել ա, Երևան են բերել։ Եկանք Հերացի հիվանդանոց, էնտեղ չէր, արդեն դուրս էինք գալիս, շտապօգնության մեքենա կանգնեց, մեջն Ազատն էր»։
Ամուսինս ընդհանուր ջուրը փակեց, խողովակները քանդեց ու մեջին էդ սատկած, կիսանեխած գորտն էր։ Զանգեց ինձ, ասեց՝ վախենում եմ մի բան ասեմ տուն չգաս։
Մի անգամ գնացել էինք Կառավարություն, էնտեղ մեզ հետ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը հանդիպեց։ Հարցնում ա՝ ձեր տղայի աշխատավարձը ինչքան էր, ասում եմ՝ 130 հազ․, ասում ա՝ դե հիմա 250 հազար եք ստանում։ Այսինքն մենք մեր տղաներին վաճառո՞ւմ էինք։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կառավարությունը մոլորեցրել է խաղողագործներին՝ հույս տալով, թե մթերման հարցը լուծվելու է: Մինչդեռ գործարանները կրճատել են մթերվող խաղողի քանակները, շատերի հետ խզել են պայմանագրերը:
Բրիտանացի գիտնական, կլիմայագետ, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) դասախոս, Լոնդոնի գիտության թանգարանի նախկին տնօրեն Քրիս Ռափլին (Chris Rapley) սեպտեմբերին Երեւանում կայացած գիտության եւ արվեստի «Սթարմուս» 6-րդ փառատոնի բանախոսներից էր։
Հարձակման հետևանքով ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկում։ Գեղարքունիքում լուրջ կորուստներ չեն եղել, հակառակորդին հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել։
Զոհվել է 4 քաղաքացիական անձ, 6-ը վիրավորվել է, իսկ մեկը համարվում է անհետ կորած։ Վնասվել են 192 բնակելի տներ, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ։ Հրդեհվել է ընդհանուր 120 հա գարու, ցորենի տարածքներ և խոտհարք։
Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարումից հետո այդ երկրից դեպի Հայաստան թռիչքները կտրուկ ավելացան։
Գործը վերաբերում է զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի որդուն՝ Գևորգ Նշանյանին։
Դավիթը բանակ էր զորակաչվել 2021թ-ի հուլիսին։ Ծառայել է Էջմիածնի զորամասերից մեկում, հետո տեղափոխվել է Կապան։ Սեպտեմբերի 24-ին կլրանար նրա 20 ամյակը։
ՆԱՍԱ-ում հայեր շատ կան: Կարապետյանն ասում է՝ ամեն չորեքշաբթի միասին ճաշում են, թեեւ հաճախ չի կարողանում միանալ նրանց:
Այս տարի մեդալի դափնեկիրներն են Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, պոետ եւ նատուրալիստ Դայան Աքերմանը եւ պրիմատոլոգ եւ մարդաբան, NASA-ի հաղորդակցության բաժնի հիմնադիր Ջեյն Գուդոլը։
Փառատոնի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից մոտ 40 խոսնակներ՝ աստղաֆիզիկոսներ, ինժեներներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, կվարեն քննարկումներ, դասախոսություններ և բանախոսություններ։
Երեկ՝ օգոստոսի 4-ին, ծնողները հավաքվել են ու որոշել գնալ Զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժին։
Գայանեն երբ նոր էր վերադարձել, ծորակին ընդհանրապես մոտ չէր գնում, ջրից վախենում էր, հրաժարվում էր լողանալ։ Այդ ամենը եղել է գերության ժամանակ կրած կտտանքների հետևանքով։
Մարզահամալիրի երրորդ մասնաշենքում առաջին անգամը չէ որ բռնի տեղահանվածներ են ապաստանում։ 90-ական թվականներին, երբ նոր էին մասնաշենքը նորոգել ու բացումն արել՝ որպես Սովետական միության գլխավոր մարզահամալիր։