
Սեպտեմբերի 19․ Սարուշենի վերջին երեքշաբթին
Սերգեյ Գասպարյանը և Արմենուհի Աղաջանյանը ապրում էին Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում։ Ստեփանակերտի պետական համալսարանում միասին սովորելուց և ամուսնանալուց հետո նրանք 1986 թվականին գործուղվում են Սարուշեն՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչներ։ Սերգեյ Գասպարյանը հետագայում դառնում է դպրոցի տնօրեն։
38 տարի Սարուշենում ապրելուց և աշխատելուց հետո 2023 թվականի սեպտեմբերի 19-ին նրանք նույնպես բռնի տեղահանվել են և այժմ ապրում են Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Ամուսիններն աշխատանքի են անցել 30 կմ հեռավորությամբ գտնվող Բուժական գյուղի դպրոցում՝ շարունակելով զբաղվել ուսուցչությամբ։
Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել