HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Իրավաբանի աշխատանքը մշտական պայքար է»․ Wise Law ընկերությունը նշում է գործունեության 10 տարին

Գործընկերային բովանդակություն

Wise Law իրավաբանական ընկերությունը 10 տարի շարունակ իրավաբանական-փաստաբանական ծառայություններ է մատուցում ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց:

Ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Ասատրյանը նշում է, որ իրավաբանական ծառայությունների շրջանակներում իրենք հիմնականում շեշտը դնում են բիզնեսի սպասարկման վրա․ «Տրամադրում ենք ինչպես զուտ իրավաբանական խորհրդատվություն, այնպես էլ ֆինանսական, հարկային, մաքսային և այլ ոլորտներին վերաբերող ծառայություններ, որոնք անհրաժեշտ են բիզնեսին առանց խնդիրների, առանց կողմնակի խոչընդոտների իրենց գործունեությունը ծավալել»,-նշում է Դավիթ Ասատրյանը։ 

Տնօրենի խոսքով՝ ընկերության կարևոր հիմնաքարերից են ազնվությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը և փոխվստահությունը գործընկերների միջև։

«Եթե չկա գործընկերային հարաբերությունների վրա հիմնված փոխվստահություն, ապա չի կարող այդ աշխատանքը կամ համագործակցությունը արդյունավետ լինել։ Մեզ համար առջնայինը այնպիսի աշխատանքների իրականացումն է, որի արդյունքում մեր գործընկերները համոզված կլինեն, որ իրենց շահերը պաշտպանելու հարցում մենք որևէ ջանք չենք խնայելու»,-ասում է Wise Law ընկերության համահիմնադիրը։

Ընկերությունը ակտիվորեն համագործակցում է նաև միջազգային այլ իրավաբանական ընկերությունների հետ՝ ընդլայնելով իրենց վստահորդների պաշտպանության աշխարհագությունը։ 

«Մենք ֆրանսիական «Հերես» կազմակերպության ներկայացուցիչն ենք Հայաստանում, որը ներկայացված է գրեթե բոլոր մայրցամաքներում։ Սա շատ լուրջ համագործակցություն է և մեր վստահորդները, գործընկերները, որոնք ունեն խնդիրներ և համագործակցում են մեզ հետ, կարող են վստահ լինել, որ աշխարհի տարբեր երկրներում խնդիրներ ունենալու պարագայում նրանք պաշտպանված կլինեն մեր գործընկեր իրավաբանական գրասենյակների կողմից»,-ավելացնում է Դավիթ Ասատրյանը։

Ընկերությունը իր առաքելությունն է համարում նաև կրթել և աջակցել այն երիտասարդներին, որոնք նոր են մտնում իրավաբանական համայնք։ 

«Մենք ջանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք կարողանան արդյունավետ օգտագործել իրենց ուժերը,  հնարավորությունները իրավաբանական ծառայությունների մատուցման շրջանակներում։ Այս համատեքստում նաև միջոցներ ենք կարողացել հատկացնել նորեկ իրավաբաններին Փարիզ գործուղելու, այնտեղ ձևավորված պրակտիկան ուսումնասիրելու և  հետագայում իրենց փորձը Հայաստանում կիրառելու համար։ Հուսով եմ, որ այս գործընթացը շարունանական կլինի»,- նշում է ընկերության տնօրենը։

Խոսելով Հայաստանում արդարադատական համակարգի մասին՝ Դավիթ Ասատրյանը ասում է, որ, բնականաբար, կան խնդիրներ, բայց դրանց վրա իրենք չեն ցանկանում կենտրոնանալ, փոխարենը փորձում են արձանագրել այն իրողությունները, որոնք առկա են և փորձել իրենց աշխատանքով դրական միջավայր ստեղծել Հայաստանում։

«Փաստաբանի և իրավաբանի աշխատանքը, անընդմեջ պայքարի աշխատանք է։ Նրանք մշտապես մարտնչում են իրենց վստահորդի իրավունքների պաշտպանության համար, և այդ աշխատանքի մեջ մշտապես լինում են նաև պրոբլեմներ, որն էլ հենց իրավաբանի և փաստաբանի մասնագիտությունն է՝ փորձել դրանք կարգավորել ու գտնել լավագույն լուծումները»,-եզրափակում է Դավիթ Ասատրյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter