HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Հայաստանի 579 գյուղական բնակավայրերում ջրի հասանելիությունը սահմանափակ է

Հայաստանի 1002 բնակավայրից 579 գյուղական բնակավայրեր ապահովված չեն կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններով և ընդգրկված չեն ջրամատակարարման ընկերությունների սպասարկման տարածքում։

««ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» Արձանագրության իրականացումը Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում»» խորագրով հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին, թե որ խնդիրներն են իրենց երկրներում առավել առաջնային՝ կապված ջրային ռեսուրների և դրա հասանելիության հետ։

Միջոցառման կազմակերպիչ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի անդամ Էմմա Անախասյանը ներկայացրեց, որ թեև «Ջրի և առողջության մասին» արձանագրությունը Հայաստանը չի վավերացրել, սակայն դրա շրջանակում կատարել է բազմաթիվ աշխատանքներ։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով և համարվում է ջրային ռեսուրսներով «չափավոր ապահովված» երկիր, այնուամենայնիվ, խմելու ջրամատակարարման հավասար հասանելիությունը դեռևս խնդիր է Հայաստանի հարյուրավոր գյուղական բնակավայրերի համար:

Արձանագրության շրջանակում իրականացվող ծրագրերից մեկով «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն ուսումնասիրել է 6 մարզում կենտրոնական ջրամատակարարման և ջրահեռացման ցանցին չմիացված 10 բնակավայրերում ջրի հասանելիության խնդիրը։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 10-ից 8 բնակավայրերի դեպքում բաշխիչ ցանցերը կա՛մ բացակայում են, կա՛մ գտնվում են անմխիթար վիճակում։ Որոշ գյուղերում հորային և արտեզյան կոշտ ջրերը մարդիկ օգտագործում են խմելու նպատակով։ Այդ գյուղերում օրվա ընթացում ջրամատակարարման տևողությունը շատ կարճ է, օրինակ՝ Կաքավաձոր գյուղում ջուրը հասանելի է օրվա մեջ 1,5-2 ժամ։

Հանդիպման ընթացքում առաջարկվեց այն համայնքներին, որոնք ինքնասպասարկվող են, մատուցել մասնագիտական ջրահեռացման և ջրամատակարարման ծառայություններ, համայնքային անձնակազմի համար կազմակերպել վերապատրաստումներ։

Հանդիպման առաջարկներից էր նաև մշակել անապահով սպառողների, մեկուսացված և խոցելի խմբեի համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմներ և սուբսիդավորման կարգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter