
«Տեղ չունենք գնալու, մեքենայում ենք քնել»․ Արցախից տեղահանվածները մնացել են դրսում
Արցախից բռնի տեղահանված այն մարդիկ, ովքեր չունեն գնալու որևէ տեղ, Կոռնիձորի՝ Հայկական կարմիր խաչի ընկերության մարդասիրական կայանում գրանցվելուց հետո գալիս են Գորիսի դրամատիկական թատրոնի շենք։ Այստեղ նրանց առաջարկվում են ժամանակավոր կեցության վայրեր, սակայն այս պահին Գորիսում գտնվող բոլոր հյուրանոցները և հյուրատները զբաղված են։ Մարդիկ ստիպված գիշերում են մեքենաներում կամ փողոցում։
Արցախցիներն ասում են, որ իրենց տներ են առաջարկում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, սակայն իրենք չեն ուզում կատարվածից հետո նորից սահմանին ապրել։
64-ամյա Լաուրա Սևոյանի ընտանիքը նույնպես գնալու տեղ չունի, 13 հոգանոց ընտանիքը գիշերել է մեքենայում, և առայժմ սպասում են, որ իրենց գնալու տեղ առաջարկեն։ Նրանց ընտանիքը եկել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից։ Սեպտեմբերի 19-ից նրանք Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում են եղել։
«5 օր էնտեղ սպասել ենք սոված-ծարավ, մի բուխանկա ենք կերել 13 հոգով»,- ասում է Լաուրա Սևոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել