HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Ամբողջ ունեցվածքը՝ մեքենայի վրա․ Արցախից տեղահանվածները հասնում են Հայաստան

Օրվա ցանկացած ժամի տեղահանված մարդկանց խմբերը Արցախից հասնում են Կոռնիձոր՝ Հայկական կարմիր խաչի ընկերության մարդասիրական կայան։

Այդ մարդկանց ամբողջ ունեցվածքը հիմնականում մի քանի տոպրակ է՝ մեքենայի կտուրին բարձած։ Կայան հասնելուց հետո նրանց սնունդ են բաժանում և սկսում գրանցման գործընթացը։ Գրանցումից հետո այն մարդիկ, ովքեր ունեն նախընտրած գնալու վայր, շարունակում են ճանապարհը, իսկ նրանք, ովքեր մնալու տեղ չունեն, գնում են Գորիսի դրամատիկական թատրոնի շենք, այնտեղից էլ՝ ժամանակավոր կացարան։

Տեղահանվածները պատմում են, որ Ստեփանակերտից մինչև Կոռնիձոր հասել են 24 ժամում․ պատճառը խցանումն է, որը սկսվում է դեռ Ստեփանակերտից։

Արցախից Հայաստան տեղահանված արցախցիները եկել են իրենց կամ հարևանի, բարեկամի մեքենաներով։ Ավտոբուսները նույնպես գործում են այն մարդկանց համար, որոնք չունեն սեփական փոխադրամիջոց։ Որոշ մարդիկ Կոռնիձոր են հասել նաև տրակտորներին ամրացված կցորդների մեջ նստած։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter