HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Մեզնից անգամ պատերազմ գնալու իրավունքն են խլել․ «Հայկական սուվերենության շարժում»

Այս պահին Երևանի տարբեր հատվածներում մարդիկ հավաքներ են կազմակերպում՝ պահանջելով ձեռնարկել քայլեր արցախահայության փրկության համար։

Երևանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ, հավաքվածները փորձում էին հասկանալ, թե ինչպես կարելի է ինքնակազմակերպվել և ստեղծված իրավիճակից հնարավոր ելքեր գտնել։

«Հայկական սուվերենության շարժումը», որը ձևավորվել է տարբեր նախաձեռնությունների միավորմամբ, ինչպես օրինակ «Ազատազէնն» է, «Մարտական եղբայրությունը», առաջարկում է միասնական հարթակ ստեղծել և համախմբել մարդկանց մտավոր ռեսուրսները։

«Այստեղ ամենատարբեր մարդիկ կան հիմա՝ իրարից տարբեր մասնագիտություններով, բայց բոլորի այստեղ լինելու պատճառը մեկն է՝ իրենք համաձայն չեն այս իրավիճակի հետ, և պետք է որևէ բան անել։ Այսօր այստեղ մենք սկսում ենք հայության չհանձնված մասի ինտելեկտուալ ռեսուրսների հավաքագրում»,- նշեցին շարժման կազմակերպիչները։

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են միանալ շարժմանը կարող են գրել «Հայկական սուվերենության շարժման» սոցցանցային և տելեգրամյան էջերին՝ նշելով անունը և մասնագիտությունը։ Հավաքագրման փուլից հետո ավելի մանրամասն կքննարկվի հետագա գործողությունների պլանը։

«Երեսուն տարվա անգործության հետևանքն է, որ մի տեղ հայ են սպանում, մի տեղ մենք կանգնած քննարկումներ ենք անում։ Վերջին ձևը խլել են մեզնից, գոնե առաջ թողնում էին գնայինք պատերազմ, հիմա իմ շատ մարտական ընկերներ սովորական շորերով այստեղ կանգնած են՝ փոխանակ հայ պաշտպանելու։ Եթե չենք ուզում, որ կես տարին մեկ նման մոլորյալ դեմքերով հավաքվենք, իրար նայենք, ուրեմն պիտի սրա դեմն առնենք, որովհետև այն հոգեվիճակը, որ հիմա բոլորս ունենք, ինքնիշխան երկիր ունեցող, արժանապատիվ մարդուն հարիր չէ»,- իր ելույթում ասաց «Ազատազէն» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Իշխան Գևորգյանի հետ։

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Դավիթ Նահատակյանն ասաց, որ այս ակցիայի կարևոր մաս են քննարկումները, քանի որ որևէ բան չպետք է որոշվի մեկ մարմնի կողմից, և կարևորը մյուս մարդկանց տեսակետները, առաջարկվող լուծումները լսելն է։ Ժամանակը թեև սուղ է, բայց անելիքները պետք է լինեն կոլեգիալ որոշման արդյունքում։

«Այս շարժումը վեր է բոլոր քաղաքական և այլ շահերից։ Սա ապաքաղաքական նախաձեռնություն է, հետևապես այստեղ մարդիկ համախմբված են ոչ թե քաղաքական կոնկրետ հայացքների շուրջ, այլ հստակ նպատակի, այն է՝ գտնել ելք»,- ասաց շարժման անդամ Դավիթ Նահատակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter