HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Գյումրու 31/11 ընտրատեղամասի ցանկապատերի վրա փակցված են ՔՊ թեկնածուի պաստառները

Գյումրու ավագանու ընտրություններին թիվ 31/11 ընտրատեղամաս ոստիկաններ էին ժամանել քաղաքացու՝ ժամը 12։00-ի ահազանգով։ Քաղաքացին տեղեկացրել էր՝ նկատել է, որ դպրոցի ցանկապատերի վրա, շուրջբոլորը փակցված են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ավագանու թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի քարոզչական պաստառները։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, տարածքը զննելով, արձանագրեցին, որ խախտում չկա, քանի որ քարոզչական պաստառները փակցված են եղել օրեր առաջ և դեմքով նայում են դեպի դուրս։

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Քրիստինե Սարոյանը մեր հարցին՝ արդյոք առավոտյան ընտրատեղամաս մտնելիս չէ՞ր նկատել ցանկապատի պաստառները, պատասխանեց, որ նկատել էր, և մեջբերեց ոստիկանի խոսքերը, որը խախտում չէր տեսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter