
Փնտրվում էր քաղաքացու ծրարը. գտնվեց գրպանից
Գյումրու թիվ 31/02 ընտրատեղամասի արդեն մուտքից նկատվեց անսովոր շարժ, քվեախցիկում երկու հոգի ազատորեն տեղաշարժվում էր քվեախցիկից քվեախցիկ։ Հարցրինք՝ արդյոք մեկը օգնո՞ղն է և գրացվա՞ծ է, թե՞ ոչ։ Պարզվեց գրանցված չէ, ավելին՝ տեղամասային հանձնաժողովի նախագահն էր՝ Արմեն Ավագյանը։ Հարցին, թե ինչու՞ է հանձնաժողովի նախագահը քվեախցիկներում շրջում ընտրողի հետ, նախագահը չպատասխանեց, հետո պարզեցինք, որ փնտրում էր քվեախցիկներում քաղաքացու կորցրած ծրարը։ Համատեղ ջանքերով ծրարը գտնվեց ընտրողի գրպանից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել