
«Զարմանում եմ, ձեր քաղաքի ընտրություններն են, եկեք, մասնակցեք». վստահված անձ
Շիրակի պետական համալսարանում են տեղակայված 31/2 և 31/3 ընտրատեղամասերը, այստեղ, ինչպես գրեթե մյուս բոլոր տեղամասերում, ընդհանուր առմամբ պասիվ է ընտրությունների ընթացքը։ Քաղաքի ամենամեծ ընտրատեղամասերից 31/3-ում ժամը 16:40-ին գրանցված 1760 քաղաքացուց ընտրել է ընդամենը 17%-ը։
Հաձնաժողովի քարտուղար Գայանե Ավետիսյանն ասում է, որ ԱԺ ընտրություններին այս ընտրատեղամասում մոտ 800 մարդ ընտրել էր, այնինչ այս ընտրությանը նույնիսկ դրա կեսը չի ակնկալում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Սուսան Գևորգյանը հույս ունի, որ օրվա ավարտին գուցե թիվը կտրուկ ավելանա։
«Գյումրեցիքի սովորությունն է, միշտ վերջում են գալիս։ Ժամը 5-ից հետո եղել է էնքան են եկել, ոստիկանները հազիվ են պահել։ 90-ականներից ընտրություններում ներգրավված եմ, բայց էս տարվա պես հեչ չի եղել։ Զարմանում եմ, ախր ձեր քաղաքի ընտրություններն են, եկեք, մասնակցեք»,-ասում Է վստահված անձը։
Այս ընտրատեղամասում կա կազմված երկու արձանագրության, որից մեկը կազմվել է դիտորդի պահանջով՝ քաղաքացու դիմակ չկրելու մասին։
Մեկնաբանել