HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրել 2 տարի ժամկետով

Ոստիկանությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը սահմանված են Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է 10 տարվա վավերականության ժամկետով, իսկ այժմ ոստիկանությունն առաջարկում է ժամկետը նվազեցնել միանգամից 8 տարով՝ դարձնելով 2։

Ոստիկանությունն ընդգծում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է պետաիրավական նախարարական կոմիտեի 2021թ․ սեպտեմբերի 29-ի նիստին տրված հանձնարարականի կատարմամբ։ Թե կոնկրետ ինչ է ասվել այդ հանձնարարականում, ոստիկանությունը չի հայտնում։

Հավելենք, որ այս որոշման նախագիծը իրավական ուժ կստանա միայն Կառավարության հավանությանն արժանանալուց հետո։ Նախագիծն առայժմ գտնվում է հանրային քննարկման փուլում։ Ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter