ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,23%-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիների մասնակցության տվյալները՝ 20։00-ի դրությամբ։
Ամենացածր ակտիվությունը գրանցվել է հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում։ Ընտրելու իրավունք ունեցող 109 453 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 26417-ը կամ 24,14%-ը։
Գորիսում ակտիվությունը կրկնակի բարձր է եղել։ Գրանցված 20696 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 10 400-ը կամ 50,25%-ը։
Մյուս համայնքներում այսպիսի տվյալներ են՝
Մեղրի՝ 8572 ընտրող, մասնակցել է՝ 5098-ը կամ 59,47%-ը,
Դիլիջան՝ 18 374 ընտրող, մասնակցել է 8085-ը կամ 44%-ը,
Տաթև՝ 4173 ընտրող, մասնակցել է 2615-ը կամ 62,66%-ը (ամենաբարձր ակտիվությունը),
Տեղ՝ 3890 ընտրող, մասնակցել է՝ 2359-ը կամ 60,64%-ը,
Ֆիոլետովո՝ 805 ընտրող, մասնակցել է 224-ը կամ 27,83%-ը,
Շամիրամ՝ 521 ընտրող, մասնակցել է 135-ը կամ 25,91%-ը,
Ֆերիկ՝ 269 ընտրող, մասնակցել է 77-ը կամ 28,62%-ը,
Ընդհանուր առմամբ, 20։00-ի դրությամբ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,23%-ը։
Մեկնաբանել