HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 1192 նոր դեպք, մահացել է 28 մարդ

Հոկտեմբերի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ երեկ կատարված 11 204 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Առողջացել է 996 մարդ, գրանցվել է 27 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1234 է:

Մինչ այսօր հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 283 183 դեպք, որոնցից 254 932-ն` առողջացած, 5805-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 212 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 897 268 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter