HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դպրոցներին հնարավորություն կտրվի պտուղ-բանջարեղեն աճեցնել և իրացնել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն առաջարկում է հանրակրթական դպրոցներին գյուղատնտեսական արտադրանք արտադրելու և իրացնելու հնարավորություն ընձեռել։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական ջերմոցներ/բանջարանոցներ/այգիներ» նախաձեռնության շրջանակներում հանրակրթական դպրոցների կողմից ջերմոցային, հիդրոպոնիկ կամ այլ եղանակով գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և դրա իրացման համար պատշաճ իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ։

Ներկայում հանրակրթական դպրոցի գործունեության առարկան և նպատակը չեն ներառում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը և իրացումը, և հենց այդ նպատակով նախարարությունը ցանկանում է լրացում կատարել Կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի որոշման մեջ և դպրոցներին այդպիսի հնարավորություն տալ։

ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունումը կնպաստի նաև դպրոցներում աշակերտների սննդով ապահովմանը։

Մեկ այլ նախագծով ցանկանում են ամրագրել, որ գյուղատնտեսական արտադրանքից ստացվող շահույթը դպրոցները կարողանան առաջնահերթ ուղղել հենց այդ գործունեության համար անհրաժեշտ ծախսերին։

Նշված երկու նախագծերն էլ դեռևս ներկայացվել են հանրային քննարկման և կարող են ուժի մեջ մտնել միայն Կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter