HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱԱԾ նախկին աշխատակցի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել ԱԱԾ աշխատակից  Սերոբ Ռազմիկի Հարությունյանից և Անուշ Արարատի Անտոնյանից ապօրինի ծագում ունեցող գույքը հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու վերաբերյալ։ Այն ընդունվել է վարույթ: Դատախազության հանրային կապերի վարչության փոխանցմամբ, սա աառաջին հայցադիմումն է։ Դատախազությունը ԱԱԾ աշխատակցից պաանջում է բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187.250.000 ՀՀ դրամ,
  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ,
  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ:

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ,
  • «BMW X6 3.5 I» ավտոմեքենայի օտարման և «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման արժեքների տարբերություն՝ 1.000.000 ՀՀ դրամ,
  • «BMW X6 XDRIVE 3.5 I» մակնիշի ավտոմեքենայի ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեք՝ 990.000 ՀՀ դրամ,
  • «Օրանժ գազ» ՍՊ ընկերության բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215.707.500 ՀՀ դրամ,
  • 14.361.672 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:  

Հարություն Սերոբի Հարությունյանից, որպես Սերոբ Ռազմիկի Հարությունյանին պատկանող գույքեր բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 34.700.000 ՀՀ դրամ,
  •  «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 11.250.000 ՀՀ դրամ:

Դատախազությունը հայտնում է, որ առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

Սերոբ Հարությունյանը ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի պետն էր, 2020-ին Հատուկ քննչական ծառայությունը նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այդ տեղեկությունն այլ անձի կողմից ապօրինի տարածելու դեպքերի առթիվ։ Մասնավորապես, գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ գնդապետ Սերոբ Հարությունյանը 2020 թվականի հունվարի 9-ին ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից` առանց համապատասխան ցուցման և իրավաչափ հիմքի առկայության, ստուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, այսինքն` կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից: Պապիկյանն այս գործով ճանաչվել էր տուժող։ Սակայն 2021-ին Սերոբ Հարությունյանի նկատմամբ քերական հետապնդումը դադարեցվել է եւ նա ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter