HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աֆղանական ազգային դիմադրության ճակատը հայտարարել է թալիբների դեմ զինված պայքարի մեկնարկի մասին

Աֆղանական ազգային դիմադրության ճակատը, որը գլխավորում է հակաթալիբական կոալիցիայի առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդին՝ Ահմադ Մասուդը, հայտարարել է Կապիսա պրովինցիայում «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների դեմ զինված պայքարի մեկնարկի մասին։ Aamaj News գործակալության կայքում տեղադրված տեսաուղերձի մեջ նշվում է, որ Փանջշերի և Անդարաբի հետ միասին դիմադրության մարտիկները պարտիզանական պայքար կմղեն թալիբների դեմ։

«Թալիբան» շարժման գրոհայինները, Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, կարճ ժամանակահատվածում կարողացան գրավել Աֆղանստանի տարածքի մեծ մասը, իսկ օգոստոսի 15-ին մտան Քաբուլ։ Դրանից հետո, ավելի քան երկու շաբաթ, թալիբները փորձում էին գրոհով վերցնել իրենց ենթակայության տակ չգտնվող Փանջշեր պրովինցիան։ Սեպտեմբերի 6-ին նրանք հայտարարեցին հովտի գրավման մասին։

Այդուհանդերձ, Ազգային դիմադրության ճակատի ներկայացուցիչները պնդում են, որ արմատականները, պակիստանյան ավիացիայի օգնությամբ, կարողացել են գրավել միայն Փանջշերի գլխավոր կիրճը։ Մյուս 23 կիրճը գտնվում են Ճակատի վերահսկողության տակ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter