HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մինչև 2025թ կստեղծվի նավթի և նավթամթերքի ԵԱՏՄ ընդհանուր շուկա. Հայաստանից արտահանման ծավալներն աճել են

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում եվրասիական հնգյակ պետությունների ղեկավարները որոշում են ընդունել անցնելու ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման երկրորդ փուլին: Այս նախագիծը, ըստ ԵՏ խորհրդի, «կապահովի Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրման խորացումը»:

Այժմ փաստացի ամփոփվել է ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ստեղծման առաջին փուլը։ Մասնավորապես, ավարտվել են այս փուլի համար նախատեսված բոլոր աշխատանքները, օրինակ, հաստատվել է Միության երկրների լիազոր մարմինների կողմից տեղեկատվության՝ էլեկտրոնային ձևով ներկայացման կարգը, հաստատվել է անդամ պետությունների՝ նավթի և նավթամթերքների փոխադրման համակարգերի օպերատորների միջև տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակման մեխանիզմը նավթամթերքների միջպետական ​​փոխադրումներն անխափան իրականացնելու համար։

Բացի այդ, կատարվել է ԵԱՏՄ երկների՝ նավթամթերքի ոլորտին վերաբերող օրենսդրության համեմատական վերլուծություն և հաստատվել նավթային ոլորտում Միության անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման գործողությունների ծրագիրը: Բոլոր աշխատանքները Հանձնաժողովն իրականացրել է ԵԱՏՄ երկրների հետ համատեղ:

Ընդհանուր առմամբ՝ նախատեսված է նավթի և նավթամթերքի շուկայի ստեղծման 3 փուլ։ Առաջին փուլը՝ 2018-2021թթ է, կավարտվի այս տարի, երկրորդը՝ 2021-2024թթ։ Վերջին՝ եզրփակաիչ փուլը կտևի մինչև 2025թ հունվարի 1-ը. նախատեսվում է, որ այդ ժամանակ արդեն ուժի մեջ պետք է մտած լինի նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծման միջպետական համաձայնագիրը։ Այդ փաստաթուղթը պետք է արտացոլի ընդհանուր շուկաների ստեղծման և գործունեության հիմնական խնդիրները: Համաձայնագրի նախագիծը նույնպես արդեն պատրաստ է, երկրները հստակեցնում են դրա մանրամասները:

Ընդհանուր շուկայի ստեղծման ակնկալվող արդյունքները, ըստ Հանձնաժողովի, կդրսևորվեն մատակարարման ծավալների ավելացմամբ, փոխադրման ընթացքում լոգիստիկայի օպտիմալացմամբ, նավթավերամշակման և նավթամթերքների արտադրության աճով։

Հայաստանը վերջին տարիներին՝ 2018-2021թթ օգոստոսն ընկած ժամանակահատվածում, ներմուծել է ավելի քան 1 մլն 495 հազար տոննա նավթ և նավքամթերք, ընդհանուր՝ 1 մլրդ 235 մլն դոլար արժողությամբ։ Տարեցտարի ներմուծման ծավսլներն աճում են։

Օրինակ, 2020թ -ին 2018թ համեմատ ներմուծվել է 30%-ավելի նավթ և նավթամթերք։ Սակայն, գումարային առումով, ընդհակառակը, ներմուծման ընդհանուր արժեքը նվազել է։ Նույն՝ 2020թ-ին 2018թ.ի համեմատ նավթ ու նավթամթերքի ներմուծման ընդհանուր արժեքը նվազել է 16%-ով։

Նավթ և նավթամթերք
Infogram


Միևնույն ժամանակահատվածում՝ 2018-2021թթ օգոստոսին, Հայաստանն արտահանել է 1646,2 տոննա նավթ և նավթամթերք, ընդհանուր՝ 939 300 դոլարի։ 2018թ համեմատ, Հայաստանից նավթ և նավթամթերքի արտահանման ծավալները զգալիորեն՝ 786 անգամ աճել են։

Մասնավորապես, 2018թ-ին Հայաստանից արտահանվել է 1,165 տոննա նավթամթերք՝ 2860 դոլար ընդհանուր արժողությամբ, իսկ 2020-ին արդեն՝ 786,3 տոննա, ընդհանուր՝ 334 200 դոլար արժողությամբ։

 

Գլխավոր լուսանկարը՝ cbc.ca

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter