
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են նախօրեին գերությունից վերադարձած անձանց:
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց: Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Ըստ հաղորդագրության՝ կիրականացվեն նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Ադրբեջանից Հայաստան վերադարձվեցին 5 հայ ռազմագերիներ։ Նրանք 2020թ․ դեկտեմբերին Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված շիրակցի զինծառայողներից էին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել