
Կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք է հաստատվել, մահացել է 42 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք, ընդհանուր՝ 291 052 դեպք, որոնցից 258 486-ն` առողջացած, 5944-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 374 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 958 792 թեստավորում: Երեկ կատարվել է 18 598 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 1134 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 42 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1248 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել