HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

2018-2021թթ. Հայաստանը մոտ 13 մլն դոլարի ցանքսի սերմ է ներմուծել. մշակվելու է սերմնաբուծության զարգացման նոր առաջարկություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել մշակաբույսերի այն ցանկին, որոնց սերմերի և տնկանյութերի մասով ԵԱՏՄ երկրներում կա ներմուծման կախվածություն։ Փաստաթուղթը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական բլոկի կողմից՝ հաշվի առնելով փորձագետների և Միության պետությունների լիազորված մարմինների առաջարկությունները։

Հաստատված ցանկը ներառում է մի շարք մշակաբույսեր, որոնցից են՝ շաքարի ճակնդեղը, ձիթայուղերը (արևածաղիկ, ռապս), հացահատիկները (եգիպտացորեն, ձմեռային աշորա), բանջարեղենը և սեխը, մրգերի և հատապտուղների մշակաբույսերը, բազմամյա խոտաբույսերը (առվույտ, սաինֆոյն):

Հայաստանը վերջին տարիներին ցանքսի համար մեծ քանակությամբ սերմ է ներմուծել։ 2018-2021թթ օգոստոս ընկած ժամանակահատվածում ներկրվել է 1126,7 տոննա (1 մլն 126 հազար կգ) ցանքսի սերմ, ընդհանուր՝ 12,8 մլն դոլար արժողությամբ։

Ամենաշատը սերմեր ներկրվել են 2018թ.ին։ Արտահանում գրեթե չկա. 2018-2021թթ օգոստոսն ընկած ժամանակահատվածում արտահանվել է ընդամենը 985 կգ ցանքսի սերմ։

Արևածաղկի ձեթի և եգիպտացորենի դեպքում, նույնպես. Հայաստանն ավելի շատ ներմուծել է, քան արտահանել։ Վերընշված ժամանակահատվածում, օրինակ, ներմուծվել է 95,8 հազար տոննա արևածաղկի ձեթ՝ ընդհանուր՝ 99,5 մլն դոլարի, և 239,9 հազար տոննա եգիպտացորեն՝ 44,2 մլն դոլարի, արտահանվել, համապատասխանաբար, 37,2 և 6,7 տոննա։

Նույն ժամանակահատվածում, ընդհառակը, ավելի շատ արտահանվել է շաքարի ճակընդեղ, քան ներկրվել. մասնավորապես, 2018-2021թթ օգոստոս ընկած ժամանակահատվածում ներմուծվել է 33,3 տոննա շաքարի ճակընդեղ, ընդհանուր՝ 249,7 հազար դոլարի, արտահանվել՝ 144,5 տոննա, ընդհանուր՝ 94 780 դոլարի։

Սերմերի, եգիպտացորենի և արևածաղկի ձեթի ներմուծում
Infogram

Նշենք, որ ներկայումս ԵԱՏՄ շուկա է ներկրվում շաքարի ճակնդեղի սերմերի ավելի քան 90%-ը, արևածաղկի սերմերի՝ 60%-ը, եգիպտացորիենի և ռապսի սերմերի ավելի քան մեկ երրորդը։

2020թ Միության ադնամ պետությունները երրորդ երկրներից գնել են ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլարի բանջարեղենային մշակաբույսերի սերմեր, ինչպես նաև՝ 64 մլն դոլարի մրգերի և հատապտուղների տնկիներ։

«Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների շրջանակներում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները մեր առջև դրել են երկու խնդիր. գյուղատնտեսական բույսերի ցանկի հաստատումը առաջին փուլն  է` ուղղված սերմերի անբավարար մատակարարման ընդհանուր խնդիրը բացահայտելուն,-ասել է ԵՏՀ արդյունաբերական և ագրոարդյունաբերական հարցերով նախարար Արտակ Քամալյանը։- Երկրորդ կարևոր քայլը այս հարցի իրականացման համար կլինի բուծման և սերմնաբուծության զարգացման միջոցառումների, սերմերի և տնկանյութերի ներմուծումից կախվածության հաղթահարման միջոցառումների վերաբերյալ Հանձնաժողովի առաջարկությունների մշակումը»,-ասել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter