
Կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք է հաստատվել, մահացել է 38 մարդ
Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 731-ն` առողջացած, 6013-ը` մահվան ելքով:
Երեկ կատարվել է 16 915 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք: 1026 մարդ առողջացել է, 38-ը՝ մահացել:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 992 595 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1258 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել