
Գրանցվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք, մահացել է 45 մարդ
Հոկտեմբերի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ երեկ կատարված 14 037 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք։ Առողջացել է 1221 առողջացած, գրանցվել է 42 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1261 է:
Հաստատվել է ընդհանուր 296 552 դեպք, որոնցից 261 952-ն` առողջացած, 6055-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 006 632 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել