
Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է հարաբերությունների զարգացման հարցերը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել Սաուդյան Արաբիա: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Արմեն Սարգսյանն այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future investment initiative) 5-րդ համաժողով։
Ըստ տարածված հաղորդագրության՝ համաժողովին մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի անդրազգային և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ:
Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել համաժողովի բացման արարողությանը։
Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովուրդների միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:
Մեկնաբանել