HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողան. «Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե նա լուծի իր խնդիրները Բաքվի հետ»

Թուրքիայի համար խոչընդոտներ չեն մնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։ Այդ մասին երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Կովսականում (Զանգելան) հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Ամուր խաղաղության կառուցման պայմանները հիմա բարենպաստ են, ինչպես երբեք։ Այդ հարցում Հայաստանին անհրաժեշտ է ցուցաբերել անկեղծ կամք Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորման համար։ Եթե նա դա անի, որևէ խոչընդոտ չի լինի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար»,- նշել է Էրդողանը, որի խոսքերը մեջբերել է թուրքական NTV հեռուստաընկերությունը։ 

Նա նշել է, որ ենթակառուցվածքային ծրագրերը՝ ավտո և երկաթուղային ճանապարհները, որոնք Լեռնային Ղարաբաղում իրականացվում են Թուրքիայի մասնակցությամբ, տարածաշրջանի բոլոր երկրների համար կստեղծեն տնտեսական և առևտրային շահավետ հնարավորություններ։ «Ադրբեջանի բոլոր հարևանները՝ ներառյալ Իրանը, Վրաստանը և Հայաստանը, կշահեն դրանից»,- նշել է Թուրքիայի առաջնորդը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանել էր Վարանդա (Ֆիզուլի), որտեղ մասնակցել էր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Ալիևն ու Էրդողանը Կովսականում (Զանգելան) մասնակցել էին Ահմեդբեյլի-Հորադիզ-Միջնավան-Աղբենդ ավտոճանապարհի կառուցման և Կովսականում «խելացի ագրոպարկի» հիմնարկեքի արարողություններին, որը կստեղծվի Թուրքիայի աջակցությամբ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter