
Արմեն Սարգսյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային կարճատև այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Աբու Դաբիի օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել է պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել