
Կորոնավիրուսային հիվանդության 2307 նոր դեպք է հաստատվել, մահացել է 38 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, կատարվել է 15 818 թեստավորում, 962 մարդ առողջացել է:
Գրանցվել է մահվան 38 դեպք:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6189 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1280 է:
Ընդհանուր կատարվել է 2 048 128 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել