
«Այս պահին 200-ից ավելի քաղաքացի հոսպիտալացման է սպասում»․ Անահիտ Ավանեսյան
Այս պահին 200-ից ավելի քաղաքացի հոսպիտալացման է սպասում։ Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով ավելացնելու հարցը, իսկ բուհերն անցել են օնլայն դասերին։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարը:
«Սա օգնելու է, որ ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը վստահեցրեց՝ երկու շաբաթ անց թվերի որոշակի մեղմում կարձանագրվի։
Նա հորդորեց տանը հղի ունեցող ընտանիքի անդամներին օր առաջ պատվաստվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել