HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքին

Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին:

ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության տեղեկացմամբ, Ալեն Սիմոնյանը, շնորհավորելով հոգեւոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ, մաղթել է հաջողություններ բարձր եւ աստվածահաճո առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին եւ հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգեւոր, կրթական եւ հայրենիքի հետ կապն առավել սերտացնելուն միտված հարցեր: Անդրադարձ է եղել լիբանանահայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի անելիքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter