
Կորոնավիրուսային հիվանդության 2096 նոր դեպք է գրանցվել, մահացել է 43 մարդ
Հոկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2096 նոր դեպք՝ կատարված 18 141 թեստավորումից։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ գրանցվել է մահվան 43 դեպք, առողջացել է 1258 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 066 269 թեստավորում: Հայաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ:
Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս Հայաստանում մահվան 6232 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1288 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել