
Հաստատվել է կորոնավիրուսի 2193 նոր դեպք, մահացել է 52 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 2193 նոր դեպք, կատարվել՝ 14 574 թեստավորում։
Կա 578 առողջացած և 52 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306 739 դեպք, որոնցից 267 514-ն` առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 31 650 պացիենտ: Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով 6284 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 է:
Ընդհանուր կատարվել է 2 080 843 թեստավորում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել