
Հաստատվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք, մահացել է 51 մարդ
Նոյեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ երեկ կատարված 12 835 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք։ Առողջացել է 1641 մարդ, գրանցվել է 51 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 397 դեպք, որոնցից 270 741-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 978 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1299 է:
Ընդհանուր կատարվել է 2 110 256 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել