HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արտաքսվել է 4635 հայաստանցի

Արտգործնախարարության տվյալներով` 2007 թ.-ից մինչեւ 2010-ի սեպտեմբերը արտերկրից արտաքսվել է ՀՀ 4635 քաղաքացի, այսինքն` ամսական 103 մարդ: Նրանցից 69-ը եղել են հետախուզման մեջ: Տվյալները հավաքվել են արտերկրում գործող ՀՀ հյուպատոսություններից: 

Հայաստանցիների նկատմամբ «ամենախիստը» եղել է Գերմանիան. այս երկրից 3,5 տարում արտաքսվել է 1127 հոգի, որոնցից 37-ը` հետախուզվող: Այնուհետեւ Ռուսաստանն է` 1042 մարդ, որոնք արտաքսվել են Դոնի Ռոստովից, Մոսկվայից, Սոչիից եւ Սանկտ-Պետերբուրգից: Եռյակը եզրափակում է Ֆրանսիան, որն արտաքսել է 832 ՀՀ քաղաքացու: Սրանց հաջորդում են Լեհաստանը (483 հոգի, 1-ը` հետախուզվող), Ավստրիան (287), Ուկրաինան (201/ 8), ԱՄՆ-ը (194/ 9): Մյուս երկրներից նշված ժամանակահատվածում արտաքսվել են 100-ից պակաս հայաստանցիներ: Հետախուզվող արտաքսյալների տոկոսային տվյալներով առաջին տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է, որն արտաքսել է ՀՀ 28 քաղաքացու, այդ թվում` 10 հետախուզվողի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter