HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրին նոր քաղաքապետ ունի

Գյումրու նոր ձևավորված ավագանին այսօր բաց քվեարկությամբ ընտրեց նոր քաղաքապետ։ Ավագանու անդամների 24 կողմ և 8 դեմ ձայներով ընտրվեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության թեկնածու Վարդգես Սամսոնյանը։ 

«Հարգելի գյումրեցիներ, Գյումրու ավագանու հարգելի անդամներ, շնորհակալություն եմ հայտնում և՛ այսօրվա, և հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած քվեարկության համար։
Վստահ եմ՝ հինգ տարվա համատեղ ճանապարհը, որ անցնելու ենք միասին, մեզ հնարավորություն և իրավունք է տալու պարզ ճակատ կանգնել մեր համաքաղաքացիների առջև և փաստել, որ արել ենք հնարավորինն ու անհնարինը ավելի լավ Գյումրի ունենալու համար։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև պարոն Բալասանյանին, Գյումրի քաղաքի զարգացման գործում հսկայական ավանդ ներդնելու համար։
Շարունակենք միասին շենացնել մեր Գյումրին, Աստված մեզ բոլորիս օգնական»,- ասաց Վարդգես Սամսոնյանը իր ելույթում։

Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները, դեմ են քվեարկել ՀՀԿ-ն, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները։

Ավելի վաղ, «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները համագործակցության հուշագիր էին ստորագրել, ըստ որի՝ քաղաքապետի պաշտոնում պետք է առաջադրվեր «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ քաղաքապետի երկու տեղակալը պետք է լիներ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

Ըստ «ՏԻՄ մասին» օրենքի՝ համայնքի ղեկավարը իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո երրորդ օրացույցային օրը։ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12.00-ին, կայանալու է Գյումրու քաղաքապետի և ավագանու անդամների երդմնակալության արարողությունը։

Ավագանու առաջիկա նիստի ժամանակ ձևավորվելու են Գյումրու ավագանու մշտական գործող հանձնաժողովները։ Գյումրու ավագանին ունի չորս մշտական գործող հանձնաժողով՝ Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողով, Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի հանձնաժողով, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողով, Իրավական հարցերի հանձնաժողով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ընտրություններում առաջադրված 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը» (9631 ձայն), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7786 ձայն), «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը (2793 ձայն), «Ապրելու երկիր» կուսակցությունը (1486 ձայն) և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (1343 ձայն)։

Ընտրելու իրավունք ունեցող 109 453 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 26 417-ը կամ 24,14 %-ը։ 

Մեկնաբանություններ (1)

HAGOP
LETS HOPE THIS GUY IS NOT CORRUPT!!!!!!!!! SAD!! SAD!!! SAD!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter