
Հայաստանում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշը՝ 62 մարդ
Նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ երեկ կատարված 10 281 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք։ Առողջացել է 1591 մարդ, գրանցվել է մահվան 62 դեպք։ Այսօր գրանցվել է մահացության ամենաբարձր ցուցանիշը։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է:
Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել