
Հայաստանը ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ՝ 400 հազար դեղաչափ
Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի ևս մեկ խմբաքանակ` 400 հազար դեղաչափ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ «Սինոֆարմը» նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել