
Կորոնավիրուսային հիվանդության 2330 նոր դեպք է գրանցվել, 41 մարդ մահացել է
Առողջապահության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 4-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2330 նոր դեպք։ Նախորդ օրը կատարվել է 12 188 թեստավորում, ընդհանուր՝ 2 145 909 թեստավորում:
Անցնող օրվա ընթացքում 41 մարդ է մահացել, 1270 մարդ առողջացել է։
Այսպիսով, մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որոնցից 274 878-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 277 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 6532 մարդ: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1317 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել