
Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի պատասխանը պետք է ներկայացվի 7 օրը մեկ
Դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձինք գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը 7 օրը մեկ պարբերականությամբ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Իմ հրամանի փոփոխության նախագիծն այսօր արդեն իսկ շրջանառության մեջ կդրվի, և դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի պատասխանի համար 14-օրյա ժամկետը կփոփոխվի 7-օրյայի»,- ասաց Ավանեսյանը։
Քննարկվելու է միայն պատվաստված լինելու դեպքում թատրոններ և ռեստորաններ մուտք գործելու հարցը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել