HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ադրբեջանը խախտել է Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները, որոնք Ադրբեջանի կողմից ապօրինի ազատազրկվել և խոշտանգվել էին 2014 թվականին:

Դատարանը երկու դեպքում էլ արձանագրել է, որ խախտվել են նրանց կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները և Արբեջանին պարտավորեցրել յուրաքանչյուր գործով վճարել 40 հազարական եվրո փոխհատուցում: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքից:

Հիշեցնենք՝ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը 2014-ի հունվարի 28-ին տեղանքում չկողմնորոշվելով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատել էր ու ձերբակալվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և այնտեղ մեջ մնացել մինչև մարտի 4-ը:  Հայաստան վերադառնալուց որոշ ժամանակ անց՝ Խոջոյանը մահացել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ վերջինիս մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:

Կարեն Պետրոսյանը նույնպես տեղանքում չկողմնորոշվելու հետրևանքով էր հայտնվել ադրբեջանական կողմում: Նա ձերբակալվել էր 2014 թվականի օգոստոսի 7-ին էր, և ադրբեջանական լրատվամիջոցերը նրան փորձել էին ներկայացնել որպես հայ դիվերսանտի: 2014-ի օգոստոսի 8-ին արդեն հայտնի էր դարձել, որ Պետրոսյանը մահացել է. ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե մահվան պատճառը սրտի կաթվածն է: Պետրոսյանի աճյունը հայկական կողմին էր փոխանցել 2014-ի հոկտեմբերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter