HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներին և նրանց հետ զրույցում ներկայացրել արցախյան հիմնախնդիրը։ Իր այցի մասին Բեգլարյանը ֆեյսբուք իր էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը․

«Վերջին օրերին, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու իմ գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին, ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել եմ որոշ կոնգրեսականների և այցելել Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին:

Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումների ժամանակ հակիրճ ներկայացրել ենք Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը: Հատուկ շեշտադրել ենք Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ առկա անվտանգային ու մարդասիրական կարիքների ու առանձնահատկությունների հաշվի առնմամբ:

Ընդգծել եմ նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման գործում՝ ակնկալիք հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Կարևորել եմ Արցախի միջազգային կարգավիճակի հարցի արդարացի ու արագ լուծման անհրաժեշտությունը արցախցիների երկարաժամկետ անվտանգության և այլ հիմնարար իրավունքների ու շահերի պաշտպանության համատեքստում:

Այցելել ենք նաև Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին, ծանոթացել այնտեղ առկա հնարավորությունների հետ և քննարկել Արցախին առնչվող գրականության շարունակական ավելացման մեխանիզմները:

Հ.Գ. Ձեռքիս եղած գիրքը Կոնգրեսի գրադարանում առկա հայալեզու ամենահին ձեռագիրն է՝ 1322թ. Աստվածաշունչ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter