HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հաստատվել է թռչնամսի տեխկանոնակարգը. Հայաստան ներկրվող մսի 75%-ը թռչնամիս է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ընդունել է «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 034/2013 տեխնիկական կանոնակարգը, որն ուժի մեջ կմտնի 2023թ հունվարի  1-ին։ 

Փաստաթուղթը սահմանում է պարտադիր պահանջներ կենդանական ծագման պարենային ապրանքների համար։ Այն սահմանում է նաև միասնական տերմինաբանություն, նույնականացման կանոններ, անվտանգության պահանջներ, ինչպես նաև՝ արտադրման, պահման, տեղափոխման, իրացման, վերամշակման և մակնշման պահանջներ։

Մասնավորապես, տեխնիկական կանոնակարգը սահմանում է.

  • Թռչնաբուծական արտադրանքում 50 անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների առավելագույն թույլատրելի մակարդակները։
  • Չմշակված թռչնաբուծական մթերքների արտադրության մեջ ջրի, բաղադրիչների և սննդային հավելումների (ներառյալ՝ ֆոսֆատների) ներարկման արգելքը։
  • Վերամշակված թռչնամսի արտադրանքի բաղադրության մեջ ջրի  օգտագործումը՝ ցանկացած տեսքով (մարինադներ, աղաջրեր և այլն)
  • Հալեցված թռչնամսից դուրս եկած խոնավության զանգվածային բաժնի ստանդարտը, որը չպետք է գերազանցի 4%-ը.
  • Արգելվում է թռչնամսից երեխաների համար տարբեր արտադրանքներ ստանալիս կիրառել ֆոսֆատներ կամ համի և բույրի ուժեղացուցիչներ, բենզոնային և սորբինային թթուներ կամ դրանց աղերը, ԳՄՕ-ներով և պեստիցիդներով հումքը։
  • Թռչնամթերքի սննդային արժեքի ցուցիչների համար (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, կալորիականություն) թույլատրելի են փաստացի արժեքներից շեղումներ մակնշման մեջ նշվածներից:

Թռչնամսի համապատասխանություն գնահատումը սահմանված է թռչնամսի անասնաբուժա-սանիտարական փորձաքննության, համապատասխանության հայտարարագրի (նաև՝  կիսաֆաբրիկատների համար), մանկական սննդի համար նախատեսված լինելու դեպքում էլ՝ արտադրանքի պետական ​​գրանցման ձևերով: 

Փորձաքննության մեթոդների մշակման և ստանդարտների ցանկում որոշ ստանդարտների բացակայության պատճառով տեխնիկական կանոնակարգում սահմանված են հետաձգված նորմեր`

  • Թռչնամսում կամ դրա արտադրանքում որոշակի անասնաբուժական դեղամիջոցների առավելագույն թույլատրելի մնացորդների վերահսկման մասով։
  • Սառեցված թռչնամսի պահման ժամանակ արտադրված խոնավության զանգվածային մասով.
  • «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում արդեն սահմանված անվանումների նմանությամբ հորինված անունների օգտագործման մասով։

ԵՏՀ որոշման մեջ նաև դրույթ է ներառվել, ըստ որի՝ Ռուսաստանը Միության անդամ այլ երկրների հետ տեխկանոնակարգում փոփոխությունների նախագիծ է նախապատրաստելու, որով թռչնամսից պատրաստված բոլոր տեսակի ապրանքները դասկարգվելու են՝ մսային կամ միս պարունակող։

2018-2021թթ օգոստոսն ընկած ժամանակահատվածում Հայաստանը թռչնամիս գրեթե չի արտահանել, ընդամենը՝ 75 տոննա՝ Վրաստան, Ուկրաինա, Բրազիլիա և Ռուսաստան։

Թռչնամսի շուկան. 2021
Infogram

Իսկ 2021թ միս-մսամթերքի շուկայում մոտ 75% ներկրումերը բաժին են հասել հենց թռչնամսին․ Հայաստանը հիմնականում ներկրում է թռչնամիս, արտահանում՝ ոչխարի միս (արտահանման մոտ 95 %-ը

Թռչնամիսը Հայաստան է ներկրվում մի քանի՝ հիմնականում ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից՝ ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բրազիլիայից, Բելգիայից և Ռուսաստանից:

2018-2021թթ օգոսոտոսն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել 130 543 տոննա թռչնամիս, ընդհանուր՝ 128 մլն 960 հազար դոլար արժողությամբ։

Միևնույն ժամանակ, 2021թ-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թռչնամսի ներկրումը նվազել է 6,4%-ով կամ 1360 տոննայով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter