
Կորոնավիրուսային հիվանդության 1835 նոր դեպք է հաստատվել, մահացել է 50 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1835 նոր դեպք, ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865 առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 32 069 պացիենտ:
Մեկ օրում կատարվել է 11 533 թեստավորում, 1987 մարդ առողջացել է: Գրանցվել է մահվան 50 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1323 է: Ընդհանուր կատարվել է 2 157 442 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել