
Հաստատվել է կորոնավիրուսի 810 նոր դեպք, մահացել է 30 մարդ
Նոյեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 810 նոր դեպք, երեկ կատարվել է 6220 թեստավորում։ Առողջացել է 1916 մարդ, գրանցվել է 30 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 243 դեպք, որոնցից 282 866 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 340 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1337 է:
Ընդհանուր կատարվել է 2 183 118 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել