HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Պատերազմի քննիչ հանձնաժողովի կազմում կլինեն նաև զոհերի և անհետ կորածների հարազատների ներկայացուցիչները

Պատերազմում պարտության պատճառներն ուսումնասիրելու համար ձևավորվելիք խորհրդարանական քննիչ հանձնաժողովի կազմում ներգրավվելու են նաև զոհվածների, անհետ կորածների հարազատների ներկայացուցիչները։ Դրա մասին երեկ՝ նոյեմբերի 7-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ձևավորվելիք հանձնաժողովում զոհերի և անհետ կորածների հարազատների ներկայացվածության հարցը օրակարգ բերվեց այն բանից հետո, երբ վերջին ամիսներին քննարկվում է նույն հանձնաժողովում արտախորհրդարանական քաղաքական ուժերից 3 ներկայացուցչի (նրանց թվում է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը) ներգրավելու հարցը։

Արտախորհրդարանականներին նման պրոցեսում ներգրավելու համար գործող օրենսդրությունը հնարավորություններ չի տալիս։ Եվ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ներգրավել նաև զոհվածների և անհետ կորածների հարազատների ներկայացուցիչներին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հիմա դիտարկվում են տարբերակներ, թե ինչպես նրանց ներգրավել։

Դիտարկմանը, որ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ Սամվել Բաբայանը, Դավիթ Սանասարյանը և Նորայր Նորիկյանը հակաընդդիմադիր կեցվածք ունեն՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նրանց թեկնածություններն արտախորհրդարանական ուժերի կողմից քվերակությամբ են առաջարկվել։

Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտության պատճառներն ուսումնասիրելու համար ձևավորվելիք հանձնաժողովի քննության առարկա դարձվող իր թեմաներն էլ ունի։ Նրա խոսքով՝ պետք է հանձնաժողովում քննվի բանակաշինության հարցը, բանակցային գործընթացը՝ սկսած 1994 թ.-ից։

«Եթե մենք դա չուսումնասիրենք, չենք հասկանա, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել։ Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի արձանագրվի, թե 2018 թվականին մենք բանակցային գործընթացն ինչ վիճակում ենք ժառանգել։ Էական չէ, թե ինչ ենք ժառանգել, ինչ է տեղի ունեցել բանակցային գործընթացում։ Որովհետև մինչև չխորանանք, չենք հասկանա, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ առաջինն ամենայն խստությամբ թող քննարկեն գործող իշխանության գործողությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter